Աբու Դաբիում բանակցությունները նպատակ ունեին Ուկրաինայում խաղաղության հասնելուն. Ուիտկոֆ
Քաղաքական
22:17 05/02/2026
Աշխարհ

Աբու Դաբիում բանակցությունները նպատակ ունեին Ուկրաինայում խաղաղության հասնելուն. Ուիտկոֆ

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունները կառուցողական էին և ուղղված էին խաղաղության հասնելուն։

«ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները Աբու Դաբիում անցկացրեցին երկրորդ եռակողմ հանդիպումը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը առաջ մղելու համար։ Բանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է Ուիտկոֆը X սոցիալական մեդիա հարթակում տեղադրված հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աբու Դաբիում բանակցությունները նպատակ ունեին Ուկրաինայում խաղաղության հասնելուն. Ուիտկոֆ