Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարդան Ղուկասյանը բուժում չի ստանում ԿԳԲ-ի պադվալ կոչվող ՔԿՀ-ում. Դատավորը չբավարարեց պաշտպանի միջնորդությունն ու պահանջեց նստել
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը դատական նիտի ժամանակ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանին բացարկ հայտելու վերաբերյալ միջնորությամբ հանդես եկավ։
«Ողջամիտ կասկած կա դատավարի անկողմնակալության վերաբերյալ տվյալ վարույթի շրջանակում, մասնավորապես պաշտոնական կողմի նկատմամբ կանխակալ վերաբերմունքի տպավորություն ստեղծելու տեսանկյունից»,- հայտարարեց Փոստանջյանը։
Զ. Փոստանջյանը նաև հայտնեց, որ միջնորդություն են ներկայացնում հրատապության կարգով քննարկել Վարդան Ղուկասյանի խափանման միջոցի հարցը, պահանջն է վերացնել կալանքը, որովետև ՔԿՀ-ն չի իրականցնում պատշաճ բուժօգնություն։
«Իրավիճակը հետևյալն է՝ Վարդան Ղուկասյանը բուժում չի ստանում այսպես կոչված ԿԳԲ-ի պադվալ կոչվող ՔԿՀ-ում»,- ընդգծեց նա։
Դատավոր Լ. Պետորսյանը պահաջնեց, որպես Փոստանջյանը չընդհատի դատարանին։
«Ես չեմ ընդհատում, դատարանին տեղեկացնում եմ հրատապությունը, միջնորդում եմ, որպեսզի փոխենք կարգը և առաջնահերթ քննարկվեն այն միջնորդությունները, որոնք հրատապ են, մարդու կյանքի և առողջությանը վտանգ սպառնացող խնդրի շուրջ են»։
Դատարանն ընդհատեց. «Դատարանը ձեզ քաղաքավարության շրջանակներում չի ընդհատում, դուք օգտվում եք դատարանի բարեկրթությունից ու շարոնակում եք»։
«Միջնորդում եմ, որպեսզի փոխվի կարգը»,- արձագանքեց Փոստանջյանը։
«Դատարանը մերժում է ձեր միջնորդությունը, նստեք»,- ասաց դատավորը։
Ըստ մեղադրական եզրակացության. Վարդան Ղուկասյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000 (չորս միլիոն) ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք: