15-19 տարվա ազատազրկում. Բաքվում հայտարարվեցին ևս 8 հայ գերիների «դատավճիռները»
Քաղաքական
16:22 05/02/2026
Տարածաշրջան

15-19 տարվա ազատազրկում. Բաքվում հայտարարվեցին ևս 8 հայ գերիների «դատավճիռները»

Փետրվարի 5-ին Բաքվի ռազմական դատարանը  հայ գերիների դեմ հարուցված կեղծ քրեական գործերով կեղծ դատավարության ժամանակ հրապարակել են «դատավճիռները»։

Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը՝ 15 տարվա, Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա,  Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման,  Մադաթ Բաբայանը՝  19 տարվա ազատազրկման։

Նշենք, որ կեղծ մեղադրանքներ են առաջադրվել 15 հայ ռազմագերիների՝ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արցախի խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանի, նախկին արտգործնախարար, Արցախի Հանրապետության (ԼՂՀ) նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (2015-2018) գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի և Էրիկ Ղազարյանի նկատմամբ։

Արդեն հայտնել էին, որ  այսօր Բաքվի դատարանը հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության «դատավճիռները». Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել է 20 տարվա ազատազրկմանԴավիթ Իշխանյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Լևոն Մնացականյանը և Արայիկ Հարությունյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
15-19 տարվա ազատազրկում. Բաքվում հայտարարվեցին ևս 8 հայ գերիների «դատավճիռները»