Մարզիկները, որոնք աշխատում են հոգեբանների հետ, ավելի սթրեսակայուն են, մեզ մոտ այս ոլորտում բաց կա. Բարեղամ Մնացականյան
Սպորտ
15:08 06/02/2026
Հայաստան

Մարզիկները, որոնք աշխատում են հոգեբանների հետ, ավելի սթրեսակայուն են, մեզ մոտ այս ոլորտում բաց կա. Բարեղամ Մնացականյան

«Մարզիկների համար շատ կարևոր է նաև հոգեբանական պատրաստվածությունը»,- «Հայրենիք» կուսակցության և Հայաստանի սպորտի զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի արդի հիմնահարցերին նվիրված քննարկմանը լրագրողներին ասաց Հոգեբանական գիտությունների թեկնածու Բարեղամ Մնացականյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ այսօր Հայաստանում դեռ բաց կա մարզիկների պատրաստման գործում սպորտային հոգեբանների ներգրավածության, սպորտային հոգեբանների պատրաստման առումով։ Հոգեբանը նշեց, որ կան որոշակի մարզաձևեր, որտեղ ներգրավված չեն հոգեբաններ, բայց մարզիկներն իրենց նախաձեռնությամբ աշխատում են հոգեբանների հետ։

Բարեղամ Մնացականյանի ներկայացմամբ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն մարզիկները, որոնք աշխատում են հոգեբանների հետ, ավելի սթրեսակայուն են լինում, մոտիվացիան բարձր է լինում։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մարզիկները, որոնք աշխատում են հոգեբանների հետ, ավելի սթրեսակայուն են, մեզ մոտ այս ոլորտում բաց կա. Բարեղամ Մնացականյան