Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պակիստանի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվն անցել է երեք տասնյակը
Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, առնվազն 169 մարդ վիրավորվել է, հայտնել է շրջանային վարչակազմի պաշտոնյան։
Պայթյունը տեղի է ունեցել Իսլամաբադի Տարլայ թաղամասի մզկիթում։ Dawn-ը հայտնել էր 24 մահվան մասին։
«Մայրաքաղաքում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 31 մարդ, վիրավորվել՝ 169-ը»,-այդ մասին Dawn-ին ասել է շրջանային վարչակազմի պաշտոնյան։
Հարձակումը տեղի է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի երկօրյա պաշտոնական այցի ժամանակ։
Իսլամաբադի մայրաքաղաքային տարածքի ոստիկանության խոսնակ Թաքի Ջավադը հայտարարել է, որ դեռ վաղ է որոշել պայթյունի բնույթը։ Այնուամենայնիվ, նա նշել է, որ բոլոր ցուցումները վկայում են, որ դա ինքնասպան-ահաբեկիչ է եղել։
Geo TV-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ հարձակվողը, որը կապված է «Ֆիտնա ալ-Խավարիջ» խմբավորման (նախկինում հայտնի որպես «Թեհրիկ-ե-Թալիբան Պակիստան») հետ, պայթեցրել է պայթուցիկ սարքը մզկիթի դարպասների մոտ կանգնեցվելուց հետո։