Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մոսկվայում գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ է կատարվել։ Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սվետլանա Պետրենկոն։
«Քննիչների տվյալներով՝ փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից։ Տուժածը հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցում», - ասել է նա։
Գեներալի վրա կրակած տղամարդը դեռևս որոնվում է։ Քննիչները և դատաբժշկական փորձագետները ուսումնասիրում են տեսախցիկների տեսագրությունները և հարցաքննում ականատեսներին։