Ռոնալդուի բոյկոտի պատճառով Սաուդյան առաջնությունը կորցրել է 2.4 միլիարդ եվրո
Սպորտ
14:20 07/02/2026
Աշխարհ

Ռոնալդուի բոյկոտի պատճառով Սաուդյան առաջնությունը կորցրել է 2.4 միլիարդ եվրո

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային լիգան զգալի ֆինանսական կորուստներ է կրել «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շարունակական բոյկոտի պատճառով: Speedline-ի տվյալներով, Fox Sports-ը խզել է լիգայի հետ իր գործընկերությունը:

Ֆինանսական կորուստները կկազմեն 2.4 միլիարդ դոլար։

Ավելի վաղ Al Nassr Zone-ը,  հղում անելով սաուդյան լրատվամիջոցներին, գրել էր, որ հարձակվողը ակումբի ղեկավարությանը հայտնել է՝ չի մասնակցի լիգայի խաղերին, մինչև «անարդյունավետ կառավարման» իրավիճակը չլուծվի։

Ռոնալդուն «Ալ-Նասր»-ում խաղում է 2023 թվականի հունվարից։ Հարձակվողի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն անցկացրել է 18 խաղ, խփել 17 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder