Թրամփը դա իրեն թույլ տալ չի կարող, որովհետեւ դա «կքանդի» այն այսպես ասած «կրուտոյ» իմիջը. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
10:50 07/02/2026
Աշխարհ

Թրամփը դա իրեն թույլ տալ չի կարող, որովհետեւ դա «կքանդի» այն այսպես ասած «կրուտոյ» իմիջը. Քաղաքական վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, անդրադառնալով Օմանի բանակցությունների ավարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, գրում է.

«Թրամփը հայտարարել է, որ Օմանում Արաղչի-Ուիտկոֆֆ բանակցությունը լավ է անցել: Իրանն ուզում է գործարք, պետք է ուզի, ասել է Թրամփը, դարձյալ սպառնալով ուժով եւ ասելով, որ խոշոր նավատորմ է շարժվում դեպի Ծոց: Այս անգամ ամեն ինչ այլ կլինի, ասել է Թրամփը՝ սպառնալով Իրանին:

Նա ասել է, որ պայմանավորվել են հաջորդ շաբաթ շարունակել բանակցությունը: 

Հիշեցնեմ, Իրանի ԱԳ նախարար Արաղչին բանակցությունից հետո ասել էր, որ պետք է բանակցել հանգիստ մթնոլորտում, առանց սպառնալիքների:

Իհարկե, Թրամփը դա իրեն թույլ տալ չի կարող, որովհետեւ դա «կքանդի» այն այսպես ասած «կրուտոյ» իմիջը, որ նա ձեւավորում է իր համար ամերիկացի ընտրողների մոտ: Հետևաբար, Թրամփն առնվազն պետք է մնա իր այդ կերպարի մեջ, անգամ խաղաղ գործընթացի դեպքում ցույց տալու համար, որ հենց ինքն է թելադրում կամ նույնիսկ պարտադրում այդ խաղաղությունը Իրանին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder