ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը փորձում է կանխել պատերազմը Եվրոպայում
Քաղաքական
22:39 06/02/2026
Աշխարհ

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը փորձում է կանխել պատերազմը Եվրոպայում

Եվրոպայի ժողովուրդները վախենում են տարածաշրջանում սպասվող պատերազմից, և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) փորձում է կանխել այն։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

«Ոչ ոք չի կարող ժխտել, որ Եվրոպան անվտանգության խնդրի առջև է կանգնած»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է նա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ Եվրոպայի ժողովուրդները «նույնիսկ վախենում են սպասվող պատերազմից»։

«Սա ոչ միայն շարունակվող պատերազմ է, այլև սպասվող։ Հետևաբար, անվտանգության կազմակերպությունը, որը համաեվրոպական անվտանգության կազմակերպություն է, պետք է անի ամեն ինչ՝ այս խնդիրները լուծելու համար։ Սա հենց այն է, ինչ մենք փորձում ենք անել»,-ընդգծել է Սինիրլիօղլուն։ Նա հավելել է, որ «դիվանագիտության մեջ արդյունքները անմիջապես չեն լինում» և որ «անհրաժեշտ է համբերություն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունը փորձում է կանխել պատերազմը Եվրոպայում