Արագածոտնում շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ
Հասարակություն
14:41 07/02/2026
Հայաստան

Արագածոտնում շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ

Փետրվարի 7-ին՝ ժամը 10։24-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից «Տառերի պուրակ» տանող ճանապարհահատվածում ճանապարհը երկկողմանի խցանված է։ Դեպքի վայր են մեկնել մարզի պարեկներն ու փրկարարները։ 

Փրկարար ծառայության հաղորդմամբ, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ առաջացել է խցանում․ շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ։

Փրկարարների և պարեկների համատեղ աշխատանքի արդյունքում խցանումը վերացվել է․ օգնություն է ցուցաբերվել 80 տրանսպորտային միջոցի և 170 քաղաքացու։

Տվյալ ճանապարհահատվածում երթևեկությունը վերականգնվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արագածոտնում շուրջ 80 ավտոմեքենա հայտնվել են խցանման մեջ