Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոնալդուի բոյկոտի պատճառով Սաուդյան առաջնությունը կորցրել է 2.4 միլիարդ եվրո
Սաուդյան Արաբիայի ֆուտբոլային լիգան զգալի ֆինանսական կորուստներ է կրել «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շարունակական բոյկոտի պատճառով: Speedline-ի տվյալներով, Fox Sports-ը խզել է լիգայի հետ իր գործընկերությունը:
Ֆինանսական կորուստները կկազմեն 2.4 միլիարդ դոլար։
Ավելի վաղ Al Nassr Zone-ը, հղում անելով սաուդյան լրատվամիջոցներին, գրել էր, որ հարձակվողը ակումբի ղեկավարությանը հայտնել է՝ չի մասնակցի լիգայի խաղերին, մինչև «անարդյունավետ կառավարման» իրավիճակը չլուծվի։
Ռոնալդուն «Ալ-Նասր»-ում խաղում է 2023 թվականի հունվարից։ Հարձակվողի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ լրանում է 2027 թվականի հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 12 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կրիշտիանուն անցկացրել է 18 խաղ, խփել 17 գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։