Սա բացահայտ Երևանի բյուջեի ոչ արդյունավետ կառավարման և կոռուպցիոն դրսևորում է. Արթուր Չախոյան
Իրավունք
14:37 08/02/2026
Հայաստան

Սա բացահայտ Երևանի բյուջեի ոչ արդյունավետ կառավարման և կոռուպցիոն դրսևորում է. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը գրում է.

«Ձախ նկարում պատկերված է բժշկական հալսարանի մոտի գետնացումը, որը նորոգվում է Երևանի քաղաքապետարանի բյուջեով, ոչ թե վարձակալողի կողմից։

Աջ նկարում պատկերված է «Ռասիա» տոնավաճառի մոտի գետնացումը, որը անցած տարի նորոգվել է վարձակալողի կողմից։

Սա բացահայտ Երևանի բյուջեի ոչ արդյունավետ կառավարման և կոռուպցիոն դրսևորում է, այսինքն՝ քաղաքապետարանը համայնքային գույքը վարձակալությամբ տալիս է մասնավորին, որը իր հերթին վերավարձակալությամբ հանձնում է ուրիշներին ավելի բարձր գնով և այդպիսով՝ վերավարձակալության հանձնելով էկամուտ ստանում, սակայն գույքի նորոգումը կատարում է Երևանի քաղաքապետարանն՝ երևանցիների վճարած հարկերով, մինչդեռ նույնաբովանդակ դեպքում՝ «Ռասիա» առևտրի մոտ, վարձակալը նորոգումը իրականացնում է իր միջոցներով, ոչ թե համայնքային բյուջեից։

Նիկոլ Փաշինյան դե ասեք, եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է։

#Կոռուպցիա

Աղբյուրը`Panorama.am
Placeholder