Խաղաղությունը չի կարող չափվել 1.5 տարի չկրակելով. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
22:29 09/02/2026
ԼՂՀ

Խաղաղությունը չի կարող չափվել 1.5 տարի չկրակելով. Լևոն Զուրաբյան

«Ի սկզբանե ակնհայտ է, որ իշխանություններն գերիների հարցին ուշադրություն չեն դրաձնում և ընդհանրապես՝ տպավորություն է ստեղծվում, որ անգամ շահագրգռված են, որ էդ մարդիկ չազատվեն բանտից»,- ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Նախագահական նստավայր այցի առիթով կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ Panorama.am-ին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա նշեց, որ իշխանությունների ջանքերը համարւժեք չեն խնդրին, որի պերճախոս վկայություն էր, երբ «Զայեդ» մրցանակը ստանալիս Աիլևն ու Փաշինյանը ձեռք ձեռքի են տալիս, ժպտում և այդ նույն պահին Բաքվի բանտերում հրապարակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ցմահ դատապարտելու «դատավճիռը»։

«Բայց Բաքվի բանտում գտնվողները գերի չեն, այլ պատանդ։ Նրանց պատանդ են վերցրել որ շարունակեն ճնշումները Հայաստանի վրա և կարծում եմ, որ նաև խնդիր է դրված նրանց միջոցով մեզ նվաստացնել»,- Ասաց Զուրաբյանը՝ շեշտելով, որ չի տեսնում լուրջ գործողություններ իշխանությունների կողմից։

 ՀԱԿ փոխնախագահի խոսքով՝ իշխանությունները անընդհատ խոսում են խաղաղության մասին, բաց իրականում խաղաղություն չկա։

«Խաղաղությունը չի կարող չափվել 1.5 տարի չկրակելով, որովհետև բազմաթիվ հակամարտություններ են եղել, որոնք չլինելով կարգավորված երկար ժամանակ սառեցված են մնացել։ Այսօր խաղաղությունը կարելի է չափել միայն խաղաղության պայմանագիրը ստորագրելու Ադրբեջանի պատրաստակամությամբ, մի բան, որ նրանք մինչև հիմա չեն անում և հրաժարվում են անել։ Ավելին՝ ավելի շատ մենք տեսնում ենք խոսքեր խաղաղության մասին, որոնց տակ թաքնված են բազմաթիվ ճնշումներ, սպառնալիքներ և պահանջներ՝ նորանոր զիջումների»,-ասաց Զուրաբյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder