Ծնողներն ինչքա՞ն պետք է սպասեն. Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում սպասում են Ալեն Սիմոնյանին ուղղված դիմումի պատասխանին
Իրավունք
14:33 09/02/2026
Հայաստան

Ծնողներն ինչքա՞ն պետք է սպասեն. Անհետ կորածների հարազատներն ԱԺ-ում սպասում են Ալեն Սիմոնյանին ուղղված դիմումի պատասխանին

44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր ԱԺ դիմաց  էինք պահանջելով անցած տարվա դեկտեմբերի 25-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ներկայացրած նամակի պատասխանը։

Նրանք խնդրել էին իրենց տրամադրել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ծնողները չեն հասկանում է, ինչու է այն գաղտնի պահվում։

«Մենք դիմում ենք ուղարկել ստորագրություններով, դրա ներքո ստորագրել են անհետ կորածների ծնողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ։ Բացի մեզանից, հասարակությանն էլ է հետաքրքիր, թե ինչ է տեղի ունեցել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը։

Նա նշեց՝ եկել են խորհրդարան, սպասում են պատասխանին։

«Արդեն երկու ժամ է՝ մենք այստեղ են։ Էլի ծնողներին արհամարհած վիճակ է։ Ծնողներն ինչքա՞ն պետք է սպասեն։ Դա հանրությանը հետաքրքրող թեմա է, չեն կարող ոչ լսումներ անել, ոչ բան։ Դա արհամարհանք է բոլորի նկատմամբ»,-ասաց Ա. Ղուկասյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder