Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության դեպքերի գրեթե 77.1%-ը կազմում են 0-18 տարեկանները
Առողջություն
15:30 09/02/2026
Հայաստան

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության դեպքերի գրեթե 77.1%-ը կազմում են 0-18 տարեկանները

2026 թվականի 6-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի հաղորդմամբ, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է՝ 2.2 անգամ։

Ընդհանուր դեպքերի գրեթե 77.1%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3 ենթատեսակի և գրիպ Ա տեսակի H1pbm09 ենթատեսակի հարուցիչներ, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի հարուցիչները:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder