Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եթե վաղը դատարանում Արման Սարոյանը պարտվի, ո՞վ է պատասխան տալու ֆինանսական կորուստների համար. Ա. Զոհրաբյան
«Դատարանն անհարկի միջամտել է եկեղեցու ներքին կյանքին, որի իրավունքը չունի։ Դրա մասին հստակ կանոններ սահմանել է ոչ միայն Հայաստանի ներպետական օրենսդրությունը, այնպես էլ եվրոպական, միջազգային ստանդաչտ է»,-դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ, շարունակվեց Արման Սարոյանը՝ (Մասյացոտնի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյան) ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործով դատական նիստը։ Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը դատական նիստի ընթացքում հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությամբ հանդես եկավ։ Դատարանը միջոնրդության վերաբերյալ որոշումը կհրապարակի փետրվարի 11-ին։
Փաստաբանն ընդգծեց, հարցը վերաբերում է եկեղցու ներքին կյանքին և պետությունը դրան խառնվել չի կարող։
«Եթե կեղեցին հանդես է գալիս, օրինակ որպես կապալառու, շինարարություն է պատվիրում, նման դեպքերում եկեղեցու հետ կապված վեճը կարող է դատարաններում քննվել, բայց երբ հարցը հասնում է եկեղեցու ներքին գործերին, օրինակ, քահանային կարգալույծ անելուն, կարգապահական հարցին, հոգևորականին հոգևոր ծառայության նշանակելուն, դա ինքնակառավարման հարց է, պետությունն անելիք չունի»,-մանրամասնեց Զոհրաբյանը։
Նա հույս հայտնեց, որ դատավորի անտեղյակությունն է բերել նման որոշման կայացմանը։
«Տեսեք՝ ինչ խնդիր ունենք։ Արման Սարոյանը, որը զրկված է ինչպես թեմի առաջնորդի հոգևոր պաշտոնից, այնպես էլ կարգալույծ եղած է, իրեն իրավունք է տրվել, որ նա բանկային գործարքներ անի։ Հարկադիր կատարողի ապօրինի գործողությունների արդյունքում, նա բանկային գործարք է կատարում։ Եթե վաղը դատարանում ինքը պարտվի, ո՞վ է պատասխան տալու այդ ֆինանսական կորուստների համար։ Սա շատ լուջ խնդիր է, դատարանը լուրջ փաստի առաջ է կանգնեցրել բոլորին»,-ասաց Զոհրաբյանը՝ վստահություն հայտնելով, որ ապօրինի որոշում կայացնողները պատասխան են տալու օրենքի առաջ։
Փաստաբանը մանրամասնեց, որ հենց այս գործի պատճառով է հարուցվել քրեական գործ եպիսկոպոսների նկատմամբ, այն առիթ է հանդիսացել եկեղեցու ինքնակառավարումը խոչընդոտելու, վեց եպիսկոպոսի ու մեկ քահանայի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ու նրանց որպես մեղադրյալ ներգրավելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։