Գարեգին Երկրորդն ու միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները
Իրավունք
15:11 11/02/2026
Հայաստան

Գարեգին Երկրորդն ու միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը քննարկել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները

Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։

Մայր Աթոռի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են անազատության մեջ գտնվող եպիսկոպոսների և ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ ընթացող իրավական գործընթացները։

Զրուցակիցներն անդրադարձան մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին՝ կարևորելով արդարության և օրինականության պահպանման հրամայականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder