Դավիթ Համբարձումյանի վրա զենքին նմանվող առարկա, կամ դրա օգտագործման սպատնալիք չի եղել. Փաստաբանը մեջբերեց ոստիկան վկայի ցուցմունքը
Իրավունք
16:18 11/02/2026
Հայաստան

Դավիթ Համբարձումյանի վրա զենքին նմանվող առարկա, կամ դրա օգտագործման սպատնալիք չի եղել. Փաստաբանը մեջբերեց ոստիկան վկայի ցուցմունքը

«Ոստիկանության նախկին աշխատակից Գագիկ Օրդուխանյանն ասել է, որ գործերի բերումով ճանաչել է Դավիթ Համբարձումյանին և 2018 թ. դեպքի օրը Արարատ քաղաքի գազալցակայանի մոտ նկատել է, որ մեքենաներն առաջ չեն շարժվում, շրջադարձ է կատարել և այլընտրանքին ճանապարհով գնացել է Երևան,  Դավիթ Համբարձումյանին այնտեղ չի տեսել»,-Մասիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի գործով դատականին նիստին վկայի ցուցմունքը կարդաց նրա պաշտպան Արման Կարապետյանը։

Նա նշել է, որ վկայի խոսքով, թեև նախաքննության ցուցմունքի բոլոր էջերի տակ ստորագրել է բայց չի կարդացել ամբողջական բովանդակությունը։

«Նա պնդել է, որ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ նախաքննության ժամանակ տված ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, նրա վերաբերյալ որևէ տվյալ քննիչին չի հայտնել»,-դատարանում վկայի խոսքերը մեջբերեց փաստաբանը, հիշեցնելով նաև, որ նույն բանը վկան հայտնել է հանրային մեղադրողին՝ հավելելով, որ դատարանում ասածն է համապատասխանում իրականությանը, իսկ քննիչի արձանագրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։

Վկա, Ոստիկանության Մասիսիս բաժնի նախկին պետի պաշտոնակատար Վարդան Վարդանյանը էլ նշել է, որ դեպքի վայրում չի տեսել Դավիթ Համբարձույանին, Գոռ Համբարձումյանին և Գոռ Չաչատրյանին։

«Նա հյատնել է, որ Դավիթ Համբարձումյանին զենքով խուլիգանություն կատարելով չի տեսել»,- ասաց Արման Կարապետյանը։

 Վկա, 2018 թ-ին Ոստիկանության մասիսիս բաժնի պետի տեղակալ Արթուր Զաքարյանն էլ հայտնել է, որ իր ցուցմունքը գրվել է օպերատիվ տվյալների հիման վրա, որոնք կարող էին արժանահավատ չլինել։

«Դավիթ Համբարձումյանին ուղղակի տեսել են այնտեղ կանգնած, զինված լինելու մասին ուղղակի ենթադրություն են արել, քանի որ վիրավոր անձ է եղել, այն միայն ենթադրություն է եղել։ Զենքի նմանվող առարկա որևէ մեկի վրա, կամ զենքի նմանվող առարկա, կամ զենքի օգտագործման, կամ սպառնալիք չի եղել, այլապես բերման ենթարկված անձինք կլինեին այդ մասով»,- վկայի խոսքերը մեջբերեց Դավիթ Համբարձումյանի փաստաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder