Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավիթ Համբարձումյանի վրա զենքին նմանվող առարկա, կամ դրա օգտագործման սպատնալիք չի եղել. Փաստաբանը մեջբերեց ոստիկան վկայի ցուցմունքը
«Ոստիկանության նախկին աշխատակից Գագիկ Օրդուխանյանն ասել է, որ գործերի բերումով ճանաչել է Դավիթ Համբարձումյանին և 2018 թ. դեպքի օրը Արարատ քաղաքի գազալցակայանի մոտ նկատել է, որ մեքենաներն առաջ չեն շարժվում, շրջադարձ է կատարել և այլընտրանքին ճանապարհով գնացել է Երևան, Դավիթ Համբարձումյանին այնտեղ չի տեսել»,-Մասիս խոշորացված համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի գործով դատականին նիստին վկայի ցուցմունքը կարդաց նրա պաշտպան Արման Կարապետյանը։
Նա նշել է, որ վկայի խոսքով, թեև նախաքննության ցուցմունքի բոլոր էջերի տակ ստորագրել է բայց չի կարդացել ամբողջական բովանդակությունը։
«Նա պնդել է, որ Դավիթ Համբարձումյանի վերաբերյալ նախաքննության ժամանակ տված ցուցմունքն իրականությանը չի համապատասխանում, նրա վերաբերյալ որևէ տվյալ քննիչին չի հայտնել»,-դատարանում վկայի խոսքերը մեջբերեց փաստաբանը, հիշեցնելով նաև, որ նույն բանը վկան հայտնել է հանրային մեղադրողին՝ հավելելով, որ դատարանում ասածն է համապատասխանում իրականությանը, իսկ քննիչի արձանագրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
Վկա, Ոստիկանության Մասիսիս բաժնի նախկին պետի պաշտոնակատար Վարդան Վարդանյանը էլ նշել է, որ դեպքի վայրում չի տեսել Դավիթ Համբարձույանին, Գոռ Համբարձումյանին և Գոռ Չաչատրյանին։
«Նա հյատնել է, որ Դավիթ Համբարձումյանին զենքով խուլիգանություն կատարելով չի տեսել»,- ասաց Արման Կարապետյանը։
Վկա, 2018 թ-ին Ոստիկանության մասիսիս բաժնի պետի տեղակալ Արթուր Զաքարյանն էլ հայտնել է, որ իր ցուցմունքը գրվել է օպերատիվ տվյալների հիման վրա, որոնք կարող էին արժանահավատ չլինել։
«Դավիթ Համբարձումյանին ուղղակի տեսել են այնտեղ կանգնած, զինված լինելու մասին ուղղակի ենթադրություն են արել, քանի որ վիրավոր անձ է եղել, այն միայն ենթադրություն է եղել։ Զենքի նմանվող առարկա որևէ մեկի վրա, կամ զենքի նմանվող առարկա, կամ զենքի օգտագործման, կամ սպառնալիք չի եղել, այլապես բերման ենթարկված անձինք կլինեին այդ մասով»,- վկայի խոսքերը մեջբերեց Դավիթ Համբարձումյանի փաստաբանը։