Իրավաբանները բացատրում են՝ ինչպես է հնարավոր Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելը
Քաղաքական
15:21 12/02/2026
Հայաստան

Իրավաբանները բացատրում են՝ ինչպես է հնարավոր Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելը

«Սահմանադրության 148 հոդվածը սահմանում է, թե ով կարող է լինել մեր երկրի վարչապետը։ 148 հոդվածը փոփոխվում է խորհրդարանի միջոցով, ոչ թե հանրաքվեով։ Իսկ ի՞նչ ընտրություններ են սպավում հունիսի 7-ին մեր երկրում»,-հայտարարեց «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով, թե իրավական ինչ կարգավորումների շրջանակում է հնարավոր դարձել Սամվել Կարապետյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում։

Իրավաբան Սիրանուշ Սահակյանը  հայտնեց, որ Սահմանդրության 148 հոդվածն անփոփոխելի չէ, ավելին դրա փոփոխության համար հանրաքվե չի պահանջվում, փոփոխությունների մեխանիզմներն ավելի ճկուն են։

«Անհրաժեշտ է ԱԺ կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Քվեարկության ժամանակ այն պետք է հավաքի պատգամավորների թվի 2/3-ի ձայները»,-ասաց Սահակյանը։

Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանն էլ նշեց, որ վարչապետի պաշտոնի համար 148 հոդվածով նախատեսված պահանջները կաող են փոփոխվել ավելի պարզեցված կարգով՝ ԱԺ կողմից։

Հոդված 148 հոդված. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները

1. Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:

2. Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ ընտրություններից 20 օր անց ԱԺ առաջին նիստին անմիջապես հանդես կգան համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ. «Ժողովրդի վստահությամբ և Ազգային ժողովի մանդատով թույլ տանք միայն մեկ՝ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ, այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի»։ 

Մյուս իրավաբանների խոսքը՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրավաբանները բացատրում են՝ ինչպես է հնարավոր Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելը