Մի մարդ է մեզ մեղադրում, ով Արցախ է հանձնել, բազմաթիվ զnhերի պատճառ դարձել, ՀՀ-ն դարձրել էքսպերիմենտների օջախ և այս բոլորի համար Աբու Դաբիում պարգևի արժանացել. Բագրատ Սրբազան
Քաղաքական
17:16 12/02/2026
Հայաստան

Մի մարդ է մեզ մեղադրում, ով Արցախ է հանձնել, բազմաթիվ զnhերի պատճառ դարձել, ՀՀ-ն դարձրել էքսպերիմենտների օջախ և այս բոլորի համար Աբու Դաբիում պարգևի արժանացել. Բագրատ Սրբազան

«Ինձ համար առավել քան ակնալելի էր այն, ինչ տեղի է ունենում Վահագն Չախալյանի հետ։ Մինչև հիմա էլ անհասկանալի է, թե ինչպես է պատահում 18 հոգու նույնական մեղադրանք է ներկայացվում, ստորակետներով հանդերձ, բայց տարբեր որոշումներ են կայացվում»,- «18 արդարների» գործով դատական նիստին ասաց գործով մեղադրյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով դատավոր Կարեն Ֆարխոսյանի որոշմանը, ըստ որի դատարանը չքննարկեց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի փախանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը։

Նա նշեց, որ այսօր պատժվում է ոչ թե Չախալյանը, այլ նրա ընտանիքը։

«Մենք պաշտպանված չենք. մարդիկ անմեղության կանխավարկածներ են խախտում, դատարանի վրայով են անցնում, դատական գործընթացի մեջ գտնվող գործի վերաբերյալ տեղի է ունենում ուղղորդում, հրահանգավորում, թելադրանք»,- ասաց Բագրատ Սրբազանը։  

Անդրադառալով դատական գործի մասին Նիկոլ Փաշինյանի, տարբեր պաշտոնյաների հայտարարությունների, Սրբազանն ասաց. «Մեկը, ով ինքն իր վարքով ծայահեղ տոտալիտար աղանդավորական դրսևորում ունի,  ինձ մեղադրում է գործակալ լինելու մեջ, ում խմբակում  անուն-ազգանունով հայտնի գործակալ կա, որը չի հերքվել։  

Մի մարդ է մեզ մեղադրում, ով Արցախ է հանձնել, վաճառել, բազմաթիվ զոհերի, վիրավորների, անհետ կորածների պատճառ է դարձել, մի մարդ, ում պատճառով Հայաստան աշխարհը դարձել է էքսպերիմենտների օջախ, մի մարդ, ով սանձարձակություն ունի բոլոր առումներով եկեղեցու դեմ արշավի, մի մարդ, ում այս բոլորի համար պարգևի են արժանացրել Աբու Դաբիում, մի մարդ, որը պարգևավճարների պաշտամունք ունի։ Սրան ոչ ոք չի արձագանքում»։ 

Մանրամասն՝ տեսանյությում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մի մարդ է մեզ մեղադրում, ով Արցախ է հանձնել, բազմաթիվ զnhերի պատճառ դարձել, ՀՀ-ն դարձրել էքսպերիմենտների օջախ և այս բոլորի համար Աբու Դաբիում պարգևի արժանացել. Բագրատ Սրբազան