Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի ապագայի համար գլխավոր ճակատամարտը չի կարող լինել առանց ձեզ. Գ. Ղումաշյանը՝ սփյուռքահայերին
«Հայ լինելը, ոչ թե կարգավիճակ է, այլ հայրենիքին անհրաժեշտ ամենօրյա աշխատանք»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսին ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Գոհար Ղումաշյանը։
Նշելով, որ հայկական սփյուռքը վաղուց և տարբեր պատճառներով է առաջացել՝ Ղումաշյանը անդրադարձավ աշխատանքային սփյուռքին։
«1991 թվականից մեր երկրից հեռացել է մոտ 1.4 մլն Հայաստանի քաղաքացի, իսկ վերջին 5 տարում հեռացել է 140 հազարից ավել մարդ, այսինքը՝ ամեն օր Հայաստանը լքել է 77 մարդ, ամեն օր Հայաստանը լքելէ մոտ 20 ընտանիք»,-ասաց «Մեր Ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամը՝ նշելով, որ այդ մարդիկ հեռացել են որովհետև իրենց երկրում ապրելու միջոց, արդարությու և գնահատանք չեն գտել։
Նա նկատեց, որ արտագաղթածներն անգամ այլ երկրների պատվավոր քաղաքացի դառնալուց հետո չեն մոռացել Արարատի վեհությունը։
«Օտար երկրում կայացած հայը մշտապես հայրենիքի կողքին է եղել և հայրենիքին օգնելը պատիվ է համարել, իսկ նրանք, ովքեր թեկուզ փոքրիկ կասկած կունենան սփյուռքի ազգասեր, ազգանպաստ, ազգանվեր գործերի նկատմամբ, թող ամեն տարվա Ապրիլի 24-ին տեսնեն, թե մոմերի լույսերով ողողված որտեղ և ուր է քայլում աշխարհի խիղճը»,-ասաց Գոհրա Ղումաշյանը։
Նրա խոսքով՝ սփյուռքը եղել է հայկական շահի դեսպանն ամբողջ աշխարհում և միշտ նվիրված է եղել հայրենիքին, բայց ստացել է մեղադրանքներ և մուտքի արգելք սփյուռքի բազմաթիվ արժանապատիվ ներկայացուցիչներին։
«Սամվել Կարապետյանի հետ դուք խոսքի իրավունք կունենաք երկրի ապագան կերտելու հարցում, և ոչ միայն խոսքի այլև գործելու իրավունք։ Դուք որպես Հայաստանի քաղաքացիներ, իրավունք ունեք որոշելու մեր երկրի ճակատագիրը՝ չկասկածելով թե արդյոք ձեր հայրենասիրությունը կպատժվի մուտքի արգելքով, ինչպե հիմա է»,-հայտարարեց Ղումաշյանը։
«Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամը կոչ արեց սփյուռքին վերադառնալ, քանի որ նրանք պետք են մեր երկրին, և այն ոչ թե պարտադրանք է, այլ հնարավորություն։
«Այս տարվա Հայաստանի համար գլխավոր ճակատամարտ չի կարող լինել առանց ձեզ, վերադարձեք»,-կոչ արեց Գոհար Ղումաշյանը։