Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մանկական մահացությունը Հայաստանում շարունակում է մնալ կայուն բարձր մակարդակի վրա, իսկ 2025 թվականին նույնիսկ արձանագրվել է 0-1 տարեկան մահացության աճ՝ 207 դեպք՝ 2024 թվականի 188-ի համեմատ»,-գրում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա ընդգծում է՝ յուրաքանչյուր մանկական մահ առողջապահական համակարգի ձախողման ազդանշան է, հատկապես երբ խոսքը վերաբերում է կանխարգելելի պատճառներին՝ ժամանակին ախտորոշման բացակայություն, անհասանելի կամ ուշացած բուժօգնություն, նորածնային և մանկական խնամքի որակի խնդիրներ։
«Չնայած առողջապահական քաղաքականության մասին հնչող «բարեփոխումների» հայտարարություններին, գծապատկերը փաստում է, որ արդյունքները չեն համապատասխանում հնչեցվող խոստումներին։ Եթե համակարգը իսկապես աշխատեր արդյունավետ, մանկական մահացության կրճատումը պետք է լիներ կայուն և շարունակական, ոչ թե կախված տարեցտարի տատանումներից»,-գրում է նա։
