Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թուրքիայի լողափերից մեկում ռուսական անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել: Լուրը հայտնում է «Դոյչե վելե»-ն։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 10-ին Սև ծովի ափին՝ Օրդու նահանգի Ունյե քաղաքում, հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, որը արտաքնապես նման է Շահեդ դասի կամիկաձե անօդաչու թռչող սարքի, որը Ռուսաստանում հայտնի է որպես «Գերան-2»: Հաջորդ օրը դեպքի վայր է ուղարկվել սակրավորների խումբ: Անօդաչու թռչող սարքում պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: Այն հանձնվել է Ունյեի ոստիկանությանը՝ ուսումնասիրության համար։
«Սա վերջին ժամանակահատվածում առաջին նման միջադեպը չէ: Դեկտեմբերի 15-ին թուրքական F-16 կործանիչը Սև ծովի վրայով Թուրքիայի օդային տարածքում խոցել է անհայտ անօդաչու թռչող սարք, որը, ենթադրաբար, անկառավարելի է եղել: Դրա ինքնությունը չի պարզվել: Դեկտեմբերի 19-ին Ստամբուլի մոտ գտնվող Քոջաելի նահանգում վթարի է ենթարկվել Orlan-10 անօդաչու թռչող սարք, իսկ հաջորդ օրը Ստամբուլից հարավ-արևմուտք գտնվող Բալիկեսիրի մոտ գտնվող բաց դաշտում հայտնաբերվել է մեկ այլ անօդաչու թռչող սարք»: