Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը սոցիալական կրեդիտ կվճարի միայն էլեկտրոնային ստորագրությամբ հայտարարագիր ներկայացնողներին
«Նախորդ տարի կատարվել են օրենսդրական փոփոխություններ և էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը»,- կառավարության նիստում ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց,որ նոր օրենսդրական կարգավորմամբ հայտարարագիրը նախալրացնում է հարկային մարմինը՝ իր մոտ առկա տեղեկատվության հիման վրա, ֆիզիկական անձը կարող են այն փոփոխության ենթարկել, իսկ փոփոխությունների չենթարկելու դեպքում հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետի օրը այն համարվելու է օրենքով սահմանված կարգով ներկայացված։
Հովհանիսյանը հայտնեց, որ սոցիալական ծախսը ֆիզիկական անձին փոխհատուցվում է, եթե վերջինս հարկային մարմին է ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը։
Նա նշեց, որ իր կողմից զեկուցվող նախագծով նախատեսում է կառավարության որոշումը համապատասխանեցնել կատարված օրենսդրական փոփոխություններին։
«Ոորոշմամբ Սահմանվում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման շրջանակում սոցիալական ծախսերի փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե ֆիզիկական անձն օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված եկամտային հարկի տարեկան հաշվարկը»,- ասաց ֆինանսների նախարարը։
Նիկոլ փաշինյանն էլ հայտնեց, որ 2025 թվականին 2024 թվականի հայտարարագրման արդյունքում քաղաքացիները ստացել են 6.2 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ։