Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երբ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, դրանք կստորագրվեն. Փաշինյանը՝ Հայաստան-Իրան ռազմավարական համաձայնագրի մասին
«Հայաստանի համար վտանգավոր որևէ նախագծի վրա ներդրում չենք անի»,-ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ կողմի դիտարկմանը, որ ԱՄՆ մոդուլային կայան չունի և Հայաստանը վտանգվում է նորի փորձարկման պոլիգոն դառնալով։
Նա հայտնեց, որ Թեհրան այցի մասով քննարկումներ ունեն, բանակցում են հնարավոր համաձայնագիրը։
«Երբ համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, դրանք կստորագրվեն։ Կոնկրետ ժամկետներ չկան՝ գարնանը, աշնանը»,-հայտարարեց փաշինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթուղթը հուսով ենք կստորագրվի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում: