Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին
Քաղաքական
19:48 13/02/2026
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին

«Հայաստանի օրենսդրությամբ և Սահմանադրությամբ երկրորդ, տվյալ  դեպքում նաև երրորդ երկրի քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, նրա թիմը հայտարարել է  ընտրություններում մեծամասնություն կազմելու դեպքում Սահմանադրական փոփոխություն իրականացնելու մասին, որպեսզի Ս.Կարապետյանը կարողանա լինել վարչապետ, ինչպե՞ս կմեկնաբանեք։

Փաշինյանը շարունակեց. «Հետևաբար ինչ ասում եք, պարզապես ոչ դե յուրե, ոչ դե ֆակտո գոյություն չունի, հետևաբար գոյություն չունեցող բանը ես հարկ չեմ համարում մեկնաբանել»։

Նա նաև ասաց, որ Հայաստանի օրենսդրությամբ քաղաքացիները կարող են ստեղծել կուսակցություններ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին