Կառավարությունը հետքայլ է անում աշխատանքային պայմանագրերն 2026 թ հունվարի 1-ից բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումից
Հասարակություն
12:24 13/02/2026
Հայաստան

Կառավարությունը հետքայլ է անում աշխատանքային պայմանագրերն 2026 թ հունվարի 1-ից բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումից

«Չնայած մեկ տարի ժամանակ էինք տվել, բայց մեր քաղաքացիները չեն հասցրել ձեռք բերել նույնականացման քարտերը, ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունները և մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, որ փաստացի մեր որոշ քաղաքացիներ զրկվում են իրենց աշխատանքային իրավունքներն իրացնելուց, այս կարգավորումների ուժի մեջ լինելու պատճառով»,-կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց օրակարգային միակ հարցը ներկայացնող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

նա զեկուցեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ նշելով որ նախորդ տարի ընդունված օրինագծով 2026 թվականի հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը և դադարեցումը բացառապես թվայնացված եղանակով է լինելու, իսկ նախկինում կնքված պայմանագրերը թվայնացվելու են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Թորոսյանը նշեց, որ այդ փոփոխությունը պետք է համադրվի նաև նույնականացման նոր տեսակի քարտերի գործընթացների հետ, որը նախատեսվում է 2026 թ վերջին արդեն ներդրվելու են և քաղաքացիները ստիպված են լինելու կրկնակի քարտ հանեն և  նույն գործընթացն անել։

 «Առաջարկում ենք հետևյալը՝ թողնել ուժի մեջ այն,  ինչը որ կա՝ կամավոր և քաղաքացիներն իրավունք ունենան այսօր էլ այն անել էլեկտրոնային եղանակով,  բայց նաև թուլատրել թվային տարբերակով շարունակել կնքել աշխատանքային պայմանագրերը, մինչև, որ բոլոր քաղաքացիները ունենան նույնականացման քարտեր։ Այսինքը 1 տարով հետաձգել օրենքի կիրարկումը»,- ասաց Թորոսյանը, բայց և անմիջապես հավելեց, որ ՆԳՆ իր գործընկերոջ հետ քննարկումների արդյունքում ևս 6 ամսով կերկարաձգեն կարգավորման գործարկումը՝ մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն անընդունելի համարեց, որ ՆԳՆ-ի վատ աշխատանքի պատճառով նույնականացման քարտերի չտրամադրման խնդիրը, Արսեն Թորոսյանը վերածում է քաղաքացիներին ուղղված մեղադրանքի։ Պատգամավորը նշեց, որ նույնականացման քարտեր ստանալու համար մարդիկ մինչև 6 ամսվա հերթագրում են անցնում։

Թորոսյանը հերքեց, թե մեղադրում է քաղաքացիներին նույնականացման քարտ չունենալու մեջ։

ՔՊ-ական պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին օրինագիծը, երկրորդ ընթերցումը կանցկացվի 3 ժամ անց։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կառավարությունը հետքայլ է անում աշխատանքային պայմանագրերն 2026 թ հունվարի 1-ից բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելու կարգավորումից