Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում 2025-ին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 614 –ով աճել են. ՆԳ նախարար
«Նախորդ տարի Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 614 –ո կամ 20,4 տոկոսով»,- ասուլիսում ասաց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նա նշեց, որ միաժամանակ հայտնաբերվել է թմրամիջոցների իրացման 243-ով ավելի դեպք։ Նախարարի ներկայացմամբ, 2025-ին ՀՀ իրավապահ մարմինների կողմից ընդհանուր առմամբ առգրավվել է 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոց, ինչն 80 տոկոսով ավելի է 2024-ի համեմատությամբ։
Ա. Սարգսյանը նշեց, որ Հայաստանում գնալով ավելանալու են տրանսպորտային միջոցների թիվը. այն հասնում է շուրջ 1 միլիոնի, և այս պայմաններում տրամաբանական է, որ սինխորն աճում է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։
«Չնայած այսչափ տրանսպորտային պարկի առկայությանը, մենք գրանցել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թվի նվազում։
2025-ին ունեցել ենք 50-ով պակաս զոհեր նախորդ տարվա համեմատ։ Եթե վերլուծենք 2024 և 2025 թվականների կտրվածքով պարեկային ծառայության աշխատանքը, ուրախությամբ փաստեմ, որ ունեցել ենք 95 խնայված կյանք Հայաստանի ավտոճանապարհներին»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։