Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Վարդևանյան
Իրավունք
19:16 13/02/2026
Հայաստան

Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Վարդևանյան

«ԱԺ կողմից Սահմանադրության փոփոխությունը հենց օրվա իշխանությունները իրացրել են դեռևս 2020 թվականի հունիսին»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։ 

Նա նշել է. 

«1)Վարչապետին ներկայացվող պահանջները որոշում է ժողովուրդը:

2)Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ:

3)Վարչապետին ներկայացվող պահանջները Ազգային ժողովը կարող է փոփոխել պարզ ընթացակարգով»։ 

Աստված պահապան մեր ժողովրդին ու Հայոց աշխարհին։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։

Վարդևանյանը նշում է, որ 2026 թվականի փետրվարի 12-ից նկատվեց այն հանգամանքը, որ մի շարք անձինք սկսեցին խոսել Սահմանադրության պահպանման, կայունության և նման մի շարք այլ հարցերի մասին՝ իբրև պաշտպանելով Սահմանադրությունն այն հայտարարությունից, որ Սամվել Կարապետյանը լինելու է Հայաստանի վարչապետի թեկնածու։

Ըստ նրա, հարցն առաջացել է այն ժամանակ, երբ  «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝  ճանապարհը, որով Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ կամ վարչապետի թեկնածու, Սահմանադրության փոփոխությունն է։

Փաստաբանը բացատրում է, որ Սահմանադրության փոփոխությունը տեղի է ունենում մի քանի ճանապարհներով, որոնցից մեկը հանրաքվեն է։

«Հայաստանի Սահմանադրությունը փոփոխության մեկ այլ մեխանիզմ էլ է նախատեսում.  Սահմանադրության փոփոխություն ԱԺ 2/3-ի կողմից և այս ինստիտուտը ներդրվեց 2015 թ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում»,- նշում է նա։ 

Արամ Վարդևանյանը հիշեցնում է, որ  2020 թվականի հունիսի 22-ի ԱԺ-ի պատգամավորների 1/4-ի նախաձեռնությամբ և 2/3-ի կողմ ձայների հիման վրա կատարվեց Սահմանադրական փոփոխություն։

Մանրամասն՝ տեսանյությում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Վարդևանյան