Հրդեհ է բռնկվել «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում
Հասարակություն
22:23 13/02/2026
Հայաստան

Հրդեհ է բռնկվել «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում

Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանով փողոցում գործող «Երևան Սիթի»  սուպերմարկետի տանիքում հրդեհ է բռկվել։
«Դեպքի վայր են ժամանել Երևանի հրշեջ փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ, ավտոսանդուղք և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Հրշեջ փրկարարները պարզել են, որ կրակն ու ծուխը նկատվում է տանիքում գտնվող ծխատարում և այրվում են խողովակում հավաքված յուղեր։ Հրշեջները մարել են այն և կատարել խողովակի հովացման աշխատանքներ։
Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան»,- հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հրդեհ է բռնկվել «Երևան Սիթի» սուպերմարկետի տանիքում