Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պենտագոնը Մադուրոյին բռնելու համար արհեստական բանականություն է օգտագործել
ԱՄՆ զինված ուժերը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնելու գործողության ժամանակ օգտագործել են Claude արհեստական ինտելեկտի (AI) ծրագիրը։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։
«Anthropic ընկերության Claude արհեստական բանականության մոդելը օգտագործվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյին բռնելու գործողության ժամանակ, ինչը ընդգծում է արհեստական բանականության մոդելների աճող ժողովրդականությունը Պենտագոնում», - գրում է հրատարակությունը։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նշվում է, որ Anthropic-ի սահմանած կանոնները Claude-ի համար արգելում են արհեստական բանականության օգտագործումը «բռնությանը նպաստելու, զենք մշակելու կամ հսկողություն իրականացնելու համար»։ Այնուամենայնիվ, մոդելն օգտագործվել է Վենեսուելայի նախագահին և նրա կնոջը գերի վերցնելու առաքելության ժամանակ, որը ներառում էր Կարակասում մի քանի թիրախների ռմբակոծություն։
Հունվարի 3-ին ԱՄՆ ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին և Կարակասի շրջակայքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Սպիտակ տունը հետագայում հայտարարել էր հարավամերիկյան հանրապետության առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի գերեվարման մասին։