Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչքան գիտեմ՝ Հայաստանը նախատեսում է հանրաքվե, դրանից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի. Ալիև
«Ինչքան ես գիտեմ, Հայաստանը նախատեսում է հանրաքվե անցկացնել։ Եվ երբ դա արվի, խաղաղության համաձայնագրի պաշտոնական ստորագրման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Միաժանանակ նա նշել է, որ ցանկանում է ևս մեկ անգամ ընդգծել, որ Ադրբեջանի համար խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։
«Կարգավորման գործընթացը հաջողությամբ է ընթանում։ Եվ ես հույս ունեմ, որ այս իրավական ձևականությունների ավարտից հետո մենք կհասնենք պաշտոնական խաղաղության», - ասել է Ալիևը։