Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը. Լևոն Զուրաբյան
Քաղաքական
19:36 15/02/2026
Հայաստան

Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ-փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «ՔԱՄԻ ՑԱՆՈՂԸ» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառման մեջ ասում է.

«Միայն նիկոլական «իրական Հայաստանի» «Չորրորդ հանրապետություն»-ում է հնարավոր, որ վարչապետը, դատավորները, դատախազն ու քննիչները, խախտելով Սահմանադրությունը, օրենքները և Քրեական օրենսգիրքը, միջամտեն եկեղեցու գործերի մեջ, իսկ հետո հենց այդ միջամտության առիթով քրեական գործ հարուցեն Վեհափառի դեմ, արգելելով նրա ելքը երկրից:

Իր անօրեն քայլերով Փաշինյանը ուղղակի դելեգիտիմացնում է հայոց պետությունը, առանց հասկանալու, որ դրանով դելեգիտիմացնում է նաև սեփական իշխանությունը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder