Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով ՀՀ-ն չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
«Եկեղեցին անկոտրում է, մենք չենք ընկրկելու, չենք նահանջելու»,- Էջմիաշբի Մայր տաճարի դիամց ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, կատարվողը ծրագիր է եկեղեցու դեմ և ամեն կերպ փորձում են ապացուցել, որ եկեղեցին պետք է դառնա պետության մի կցորդ, որը պետք է կատարի այն ցանկությունը, որն իշխող ուժն ունի։
«Մենք չենք նահանջելու և պահելու ենք այն, ինչ ստեղծել է Հայ Հկեղեցին և պահել է Հայ Եկեղեցին։ Իշխանությունները մեկ օրակարգ ունեն՝ փոխելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին, որն իրենց լիազորությունից դուրս է»,-ասել է Նաթան Սրբազանը։
Նրա խոսքով՝ Մայր Աթոռը 700 տարի է Հայաստանում է և հավիտենաբար լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի։
«Երբևէ Մայր Աթոռը հայ հոգևորականը, առավել ևս Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի լքելու։ Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք, որտեղ մեր եպիսկոպոսները հավաքվելու են քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որևէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,-ասաց Նաթան Սրբազանը։
Նա չբացառեց, որ մի օր էլ որոշեն կալանավորել Վեհափառ Հայրապետինդրա համար միայնբավարար է, որ լինի «ոմանց քաղաքական կամքը»։