Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առողջության ապահովագրությունը փրկօղակ է մեր ժողովրդի համար, բայց պետք է նորմալ, ադեկվատ աշխատի. Բժիշկ
«Առողջության ապահովագրությունը փրկօղակ է մեր ժողովրդի համար, բայց պետք է նորմալ, ադեկվատ աշխատի, պետք չէ բուժաշխատողների հաշին գործի ինչ-որ համակարգ»,- «Պարտադիր առողջության ապահովագրություն Հայաստանում․ ռիսկերն ու չլուծված հարցերը» թեմայով քննարկմանն ասաց միջոցառման կազմակերպիչ բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
Նա նշեց, որ բոլորի ցավոտ թեման է՝ փոխհատուցումներից բժշկի աշխատավարձի տոկոսը չնչին է, օրենքն ընդունվել է, աշխատում է խախտելով պացիենտի հիմնարար իրավունքներից մեկը։ Ըստ նրա, նման կերպ առողջության ապահովագրություն չեն ներդնում։
Գ.Գրիգորյանը կրկնեց՝ ապահովագրությունը փրկօղակ է Հայաստանի պացիենտների համար, բայց ոչ այս կերպով՝ որ բուժաշխատողների տանջանքը կոպեկներով վարձատրելու հաշվին, ոչ այն մեթոդաբանությամբ, որով արվում է։
Մանրամասն՝ տեսանյութում։