«Զանգեզուրի միջանցքը»/TRIPP-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում. Հաջիև
Քաղաքական
16:10 16/02/2026
Տարածաշրջան

«Զանգեզուրի միջանցքը»/TRIPP-ը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում. Հաջիև

««Զանգեզուրի միջանցքը» բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպից ծովի/Կենտրոնական Ասիայի ավելի լայն տարածաշրջանների և Բալկանների միջև կապերի ամրապնդման համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

«Ադրբեջանը և Սերբիան, որպես ռազմավարական գործընկերներ և զարգացող միջին տերություններ, նույնպես կարևոր դեր են խաղում միջտարածաշրջանային համագործակցության մեջ. Ադրբեջանը գտնվում է Հարավային Կովկասում/ավելի լայն Կասպյան տարածաշրջանում, իսկ Սերբիան՝ Բալկաններում: Զանգեզուրի միջանցքի/TRIPP  (The Zangezur Corridor/TRIPP) նախաձեռնությունը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում Կասպյան/Կենտրոնական Ասիայի ավելի լայն տարածաշրջանների և Բալկանների միջև կապերի ամրապնդման համար», - գրել է Հաջիևը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder