Երկու օլիգարխիկ սուբյեկտին էլ շատ հստակ ֆիքսել եմ, իրենց բոլոր հարցերը լինելու են ամենավերջում. Ավինյանը սպառնում է սեփականատերերին
Քաղաքական
10:54 16/02/2026
Հայաստան

Երկու օլիգարխիկ սուբյեկտին էլ շատ հստակ ֆիքսել եմ, իրենց բոլոր հարցերը լինելու են ամենավերջում. Ավինյանը սպառնում է սեփականատերերին

«Ամենակարևոր մանկապարտեզը մոռացանք՝ Կիլիկիա թաղամասի մանկապարտեզը»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 Հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը մինչ այդ զեկուցեց, որ Վաղարշ Վարղարշանի անվան թիվ 80 հիմնական դպրոցի մեծ առկա հողատարածքի վրա նոր մանկապարտեզ կառուցելու համար էսքիզ է նրկայացվել երեք խմբի հաշվարկով և «ԵրևանՆախագծից» դրական եզրակացություն կա։

 Ավինյանը նշեց, որ եթե նոր շենք կառուցվի՝ պահանջարկը կմեծանա և երեք խմբից ավել է պահանջարկ լինելու։ Նա հիշեցրեց, որ մեկ այլ մանկապարտեզի խնդիրը լուծել են Կորեայի ձորում տարածք վարձակալելու միջոցով։

 «Մի քիչ տարօրինակ կարղ է հնչել, բայց մեր մանկապարտեզը եղել է հոգեկան առողջության կենտրոնում, հանել և տեղափոխել ենք Կորեայի ձորում վարձակալած հողի վրա»,- ասաց Ավինյանը։

Քաղաքապետը բացատրեց, թե ինչու է Կիլիկիայի մանկապարտեզի կառուցումը ձգձգվում՝ նշելով, որ մի քանի գործարարներ կան որոնք այդ թաղամասում սեփական տարածքներ ունեն և նրանք փորձում են տարբեր պահանջներով գործարքի գալ  իրենց տարածքներում մանկապարտեզ կառուցելու համար վարձակալության տալու հարցում։

«Հետևապես մեր վերաբերմունքը օլիգարխիկ այդ շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ պետք է լինի համապատասխան, իրանց հարցերը մեր համար պետք է լինեն ամենավերջին շարքում։

 Եկու սուբյեկտ կա հողի հարցով, երկու սուբյեկտին էլ շատ հստակ ֆիքսել եմ, իրենց բոլոր հարցերը մեր առաջնահերթույթունների շարքում լինելու են ամենավերջում, իրենց դիմումները մանրամասնորեն քննարկվելու են։ Որևէ հարցում էս մարդիկ չեն կարողանալու ունենալ, որևէ արտոնություն։ Այսինքը մեր Կիլիկիայի մանկապարտեզի հարցը կախված էր ինչ-որ մարդկանց չգիտեմ ո՞ր թվին, եսիմ ինչ գնով ձեռք բերած հողերից և հող չէինք գտնում, լավ է էս դպորցի տարածքը գտանք»,-հայտարարեց Ավինյանը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder