Տիգրան Քեոսայանի անվան առաջին մրցանակը հանձնվել է երկու դաստիարակների, որոնք երեխաներին պաշտպանել են մանյակից
Հասարակություն
16:55 16/02/2026
Աշխարհ

Տիգրան Քեոսայանի անվան առաջին մրցանակը հանձնվել է երկու դաստիարակների, որոնք երեխաներին պաշտպանել են մանյակից

Հայտնի կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանի անվան առաջին մրցանակը հանձնվել է երկու դաստիարակների, որոնք սաներին պաշտպանել են նրանց վրա դանակով հարձակված մանյակից։

«Լիյա Գալեևան և Լյուդմիլա Պլատոնովան մեզանից ստացան մեկական միլիոն ռուբլի։  Ես այնքան զարմացած և հիացած էի Բուգուրուսլանի ուսուցիչներ Լիյա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությամբ, ովքեր իրենց կյանքը վտանգեցին՝ երեխաներին մոլագարից պաշտպանելու համար»,-Թելեգրամի իր էջում գրել է Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ  Օրենբուրգի մարզի Բուգուրուսլան քաղաքի մանկապարտեզի դաստիարակները   դանակով զինված հարբած տղամարդուց կարողացել են պաշտպանել երեխաներին։ Դեպքը տեղի է ունեցել ավելի քան տասն օր առաջ։

«Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ 25-ամյա տեղացի բնակիչը կոտրել է մանկապարտեզի վթարային դուռը և դանակով սպառնացել աշխատակիցներին։ Ուսուցիչներին հաջողվել է նրան զսպել, նստեցնել նկուղ և սեղմել խուճապի կոճակը», -հաղորդել են ոստիկանությունից։

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները՝ Ազգային գվարդիայի աշխատակիցների հետ միասին, ձերբակալել են հարձակվողին և տարել ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder