Գաղտնի որևէ գործընթաց այդտեղ չկա, առաջիկա օրերին կառավարության մարմինները կիրազեկեն. Մեսրոպյանը՝ ՀԷՑ-ի սեփականությունը օտարելու մասին
Տնտեսություն
15:24 16/02/2026
Հայաստան

Գաղտնի որևէ գործընթաց այդտեղ չկա, առաջիկա օրերին կառավարության մարմինները կիրազեկեն. Մեսրոպյանը՝ ՀԷՑ-ի սեփականությունը օտարելու մասին

«Պետությունն այս փուլում, երբ մենք դադարեցրել ենք բաշխման լիցենզիան, հաջորդ փուլը դա է, որ երեքամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի սեփականության օտարման գործընթաց սկսի և դրա շրջանակներում պետք է գին առաջարկի և եթե կգան համաձայնության՝ շատ բարի, տեղի կունենա սեփականության իրավունքի փոխանցումը՝ վճարելով համապատասխան  գումարը»,-հրավիրված ասուլիսում հայտնեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նրա խոսքով, եթե չի լինի համաձայնություն, ապա դրանից հետո հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով կշարունակվի ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի օտարման և փոխանցման գործընթացը։

Նշելով, որ 3 ամիսը դեռ չի ավարտվել՝ Մեսրոպյանը հայտարարեց, որ առաջիկա օրերին կառավարության պատկան մարմինները մամուլով կիրազեկեն այդ մասին , այդտեղ գաղտնի որևէ գործընթաց չկա։

 Անդրադառնալով «Վեոլիա ջուր» ընկերությանը լիցենզիայից զրկման մասին հարցին՝ Մեսրոպյանն ասաց, որ արդեն նախորդ տարի երկու անգամ ընկերությունը տուգանվել է 10-ական մլն դրամ, բայց վստահեցրեց, որ հանձնաժողովում որևէ մեկը կողմնակալ դիրքորոշում չունի։

 «Այս կամ այն ընկերությանը լիցենզիայից զրկելն ինքնանպատակ չէ։ Պարզապես, «ՎեոլիաՋուր» ընկերություններում տարբերությունը բավական մեծ է ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներից»,-ասաց ՀԾԿՀ նախագահը՝ նշելով, որ խնդիրների լուծման մեջ մեծ դեր է ունեցել նաև կառավարությունը, բայց վերջինս չի կատարել իր պարտականությունը։

Մեսրոպ Մեսրոպյանի խոսքով՝ նախնական որոշում կա, որ ջրի վարձավճարները կմնան «ՎեոլիՋուր» ընկերությունում և այն կօգտագործվի հնամաշ համակարգի թարմացման նպատակով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գաղտնի որևէ գործընթաց այդտեղ չկա, առաջիկա օրերին կառավարության մարմինները կիրազեկեն. Մեսրոպյանը՝ ՀԷՑ-ի սեփականությունը օտարելու մասին