2025 թ հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 145.536 բաժանորդի ընկերությունները վճարել են ընդհանուր 285 մլն դրամ տույժ. Մեսրոպ Մեսրոպյան
Տնտեսություն
14:38 16/02/2026
Հայաստան

2025 թ հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 145.536 բաժանորդի ընկերությունները վճարել են ընդհանուր 285 մլն դրամ տույժ. Մեսրոպ Մեսրոպյան

«Հաշվի առնելով սակագների վրա ազդող բոլոր դրական և բացասական գործոնները՝ սպառողներին վաճառվող էլեկտաէներգիայի և գազի սակագները 2025 թվականի համար չեն բարձրացել և մնացել է նույնը»,-հրավիրված ասուլիսում հայտնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի էներգետիկ ոլորտում կատարվել է 52 մլրդ դրամ ներդրում, որից 31 մլրդը՝ էլեկտրաէներգետիկ համակարգում, իսկ 22 մլրդ դրամը գազամատակարարման համակարգում։

«Առաջին անգամ 10.7 մլրդ դրամ  ներդրում է կատարվել ջրամատակարարման համակարգում, որից 5.3 մլրդ դրամը Վեոլիա Ջուր» ընկերության և 5.5 մլրդ դրամ պետք է կատարի Հայաստանի ջրային կոմիտեն»,- ասաց Մեսրոպյանը։

ՀԾԿՀ նախագահը նշեց, որ 2025 թվականին փոքր ՀԷԿ-ի և վերականգնվող էներգիա արտադրողների արտադրանքը շուկայում հասել է 23.4%՝ 2024թ-ի 21.3%-ի համեմատ։

«Որպես առավել շոշափելի ցուցանիշներ նշեմ, որ ՀԷՑ ՓԲԸ-ն 2025 թ հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 145.536 բաժանորդի վճարել է ընդհանուր 285 մլն դրամ  տույժ»,-ասաց ՀԾԿՀ նախագահը՝ չանդրադառնալով դեկտեմբերի վերջին Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի քանի օրվա հոսանքազրկումը, որի հետևանքով փոխհատուցումները նշված թվի բազմապատիկն են եղել։

Նա հիշեցրեց, որ դադարեցվել է ՀԷՑ ՓԲԸ-ի բաշխման լիցենզիայի գործունեությունը և այլ ընկերությոնների հետ միասին ստացել են 51 մլն դրամի տույժեր, որից 20 մլնը՝ ՀԷՑ-ը, ևս 20 մլն դրա «Վեոլիա ջուրը»,-իսկ «Տելոկոմ Արմենիա» ԲԲԸ-ն տուգանվել է և 10 մլն դրամ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
2025 թ հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով 145.536 բաժանորդի ընկերությունները վճարել են ընդհանուր 285 մլն դրամ տույժ. Մեսրոպ Մեսրոպյան