Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տիգրան Քեոսայանի անվան առաջին մրցանակը հանձնվել է երկու դաստիարակների, որոնք երեխաներին պաշտպանել են մանյակից
Հայտնի կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանի անվան առաջին մրցանակը հանձնվել է երկու դաստիարակների, որոնք սաներին պաշտպանել են նրանց վրա դանակով հարձակված մանյակից։
«Լիյա Գալեևան և Լյուդմիլա Պլատոնովան մեզանից ստացան մեկական միլիոն ռուբլի։ Ես այնքան զարմացած և հիացած էի Բուգուրուսլանի ուսուցիչներ Լիյա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությամբ, ովքեր իրենց կյանքը վտանգեցին՝ երեխաներին մոլագարից պաշտպանելու համար»,-Թելեգրամի իր էջում գրել է Քեոսայանի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Օրենբուրգի մարզի Բուգուրուսլան քաղաքի մանկապարտեզի դաստիարակները դանակով զինված հարբած տղամարդուց կարողացել են պաշտպանել երեխաներին։ Դեպքը տեղի է ունեցել ավելի քան տասն օր առաջ։
«Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ 25-ամյա տեղացի բնակիչը կոտրել է մանկապարտեզի վթարային դուռը և դանակով սպառնացել աշխատակիցներին։ Ուսուցիչներին հաջողվել է նրան զսպել, նստեցնել նկուղ և սեղմել խուճապի կոճակը», -հաղորդել են ոստիկանությունից։
Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցները՝ Ազգային գվարդիայի աշխատակիցների հետ միասին, ձերբակալել են հարձակվողին և տարել ոստիկանական բաժանմունք՝ հարցաքննության։