Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հասարակություն
14:30 17/02/2026
Հայաստան
Սրբազան, Սրբազան. Բազմաթիվ մարդիկ հավաքվել էին` դիմավորելու Միքայել Սրբազանին
Բազմաթիվ գյումրեցիներ ու Շիրակի մարզի բնակիչներ էին հավաքվել Շիրակի թեմի առաջնորդարանի շենքի մոտ՝ դիմավորելու թեմի առաջնորդ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
«Իզմիրլյան» ԲԿ-ից տնային կալանքի մեկնած Սրբազանին տեսնելու առիթը նրանք բաց չէին թողել։
«Սրբազան, Սրբազան»,-վանկարկում էին քաղաքացիները, ծափահարում ու շարականներ երգում՝ այդ ընթացքում ստանալով Սրբազանի օրհնությունը։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder