Կարո՞ղ են չմկրտվածները պահք պահել
Օրվա թեմա
11:30 17/02/2026
Հայաստան

Կարո՞ղ են չմկրտվածները պահք պահել

Կարո՞ղ են չմկրտվածները պահք պահել։  Այս հարցին պատասխանում է Սուրբ Զաքարիան.

«Պահք պահել կարող են բոլորը՝ թե քրիստոնյաները, թե չմկրտվածները, բայց քրիստոնյաներս այս ընթացքում պահք ենք պահում, որպեսզի նաև կարողանանք Սուրբ Հաղորդություն ստանալ Զատկի տոնին։

Մեկ գործնական  առաջարկ անեմ  չմկրտվածներին. վաղ եկեղեցում ընդունված էր Մեծ պահքի այս ընթացքում պատրաստվել և  մկրտվել Սուրբ Հարության տոնին։ Դուք էլ անսացեք խորհրդիս, անպայման պատրաստվեք, պահք պահեք,մկրտվեք և հնարավորութուն կունենք նաև Սուրբ Հաղորդություն ստանալ»։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ից  մեկնարկել է  է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Նշենք, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն այս տարի կնշվի ապրիլի 5-ին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder