Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընտրություններից հետո հոսանքի սակագինը թանկանալու է. Դավիթ Ղազինյան
«Ունենք հիմնավոր կասկած, որ ամեն ինչ արվել է, որպեսզի մինչև 2026 թվականի հունիս՝ Ազգային ժողովի ընտրությունները, հոսանքի սակագինը չթանկանա», - ասուլիսում ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
Նա նշեց, որ ընտրություններից հետո հոսանքի սակագինը թանկանալու է։
«Այս մարդիկ նույն գործեալոճի մեջ են։ Հիշում եք չէ՞, մինչև 2021 թվականն ինչ էր կատարվում, նաև բիզնեսի նկատմամբ, ընտրությունից հետո ինչպես խստացավ իրենց վերաբերմունքը իրենց ընտրողների, հպարտ քաղաքացիների, վարչապետերի նկատմամբ։ Կարծում եմ՝ նույնն ավելի վատ ձևով սպասվում է այս տարվա ընտրություններից հետո»,- ասաց Դ.Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։