Մեզ թույլ չեն տալիս պարգևատրել Հայաստանի լավագույն ուսանողներին. Գոհար Ղումաշյան
Կրթություն, գիտություն
21:15 17/02/2026
Հայաստան

Մեզ թույլ չեն տալիս պարգևատրել Հայաստանի լավագույն ուսանողներին. Գոհար Ղումաշյան

«Սիրելի՛ ուսանողներ, մեզ թույլ չեն տալիս պարգևատրել Հայաստանի լավագույն ուսանողներին։ 2025 թվականի ավարտին «Սրագիս Կարապետյան» հիմնադրամը մեկնարկեց «Հայաստանի լավագույն ուսանող» մրցույթը»,- ֆեյսբուքյան իր էջում տեսանյութով հայտնեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։

Նա տեղեկացրեց, որ Հիմնադրամը 7 հազարից ավել դիմում ստացավ և մասնագիտական հանձնաժողովը մեծ աշխատանք է կատարել և նույնիսկ ընտրել էր ձևաչափ, թե ինչպես է ամփոփելու արդյունքները

«Բայց 2026 թվականի փետրվարի 6-ին ՀՀ Նախագահը ստորագրեց ԱԺ-ի հերթական ընտրություններ անցկացնելու հրամանագիրը, որի բերումով ուժի մեջ մտած կարգավորումները, թույլ չեն տալիս մեր հիմնադրամին իրականացնել մրցույթի ամփոփումը մինչև ընտրությունների ավարտը։ Դուք անշուշտ կհարցնեիք՝ դուք չգիտեիք, որ նման հրամանագիր է ստորագրվելու։ Իհարկե գիտեինք, բայց այս անգամ այդ հրամանագիրը ստորագրվել է մեկ ամիս ավելի շուտ, քան անցյալ անգամվա ընտրությունները։ Սիրելի ուսանողներ, մենք վստահեցնում են ձեզ, որ ընտրություններից հետո, անկախ ընտրությունների արդյունքներից, մենք մեր ծրագիրը կհասցնենք ավարտին և դուք կստանանք ձեր արժանի պարգևները»,- ասաց Գոհար Ղումաշյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեզ թույլ չեն տալիս պարգևատրել Հայաստանի լավագույն ուսանողներին. Գոհար Ղումաշյան