Եթե ազգային ուժերը չձևավորեն միասնական քաղաքական բևեռ, եթե պայքարը մնա մասնատված և ինքնաբուխ, ապա այս իշխանությունը կմնա. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական
12:58 17/02/2026
Հայաստան

Եթե ազգային ուժերը չձևավորեն միասնական քաղաքական բևեռ, եթե պայքարը մնա մասնատված և ինքնաբուխ, ապա այս իշխանությունը կմնա. Մետաքսե Հակոբյան

«Քաղաքականության մեջ պատահական օրակարգեր չեն լինում։ Ռուբեն Վարդանյանին էլ քոչվորները դատապարտեցին, իսկ Հայաստանում հանրային ուշադրությանը իշխանական ընտանիքը թեմա է տվել… Կիրառվում է ուշադրության կառավարման հերթական տեխնոլոգիան»,- նշել է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նա գրել է. «Մինչ հասարակությունը քննարկում է ինտրիգը, իրական ողբերգությունը շարունակվում է՝ գերիներ, դատավճիռներ, լռություն, պետական կամքի բացակայություն։

Ու բնավ էլ խնդիրը մեկ հրապարակումը չէ։ Խնդիրն այն է, որ երկրում դեռ չկա համակարգված ազգային հակակշիռ։

Եթե ազգային ուժերը չձևավորեն միասնական, չդառնան սառը հաշվարկով գործող քաղաքական բևեռ, եթե պայքարը մնա մասնատված և ինքնաբուխ, ապա այս իշխանությունը կմնա։ Իսկ եթե այն մնա՝ մղձավանջը կխորանա։

Ու անպայման կլինեն ավելի ծանր պայմաններ, ավելի մեծ կորուստներով, պարտությունների անվերջանալի շարքով…

Սրանց պետք է հեռացնել։ Կարևոր չէ՝ ընտրություններով, թե ընտրություններից առաջ ձևավորված այլ քաղաքական գործընթացով։

Կարևոր է, որ դա լինի կազմակերպված, ոչ թե էմոցիոնալ։ Որովհետև աղմուկը նրանց ուժն է։ Կազմակերպվածությունը՝ մեր։ Որովհետև եթե մենք չկազմակերպվենք, նրանք կշարունակեն կառավարել մեր քաոսը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եթե ազգային ուժերը չձևավորեն միասնական քաղաքական բևեռ, եթե պայքարը մնա մասնատված և ինքնաբուխ, ապա այս իշխանությունը կմնա. Մետաքսե Հակոբյան