Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման
Քաղաքական
11:33 17/02/2026
Տարածաշրջան

Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման

Բաքվի ռազմական դատարանը հրապարակել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ քրեական գործով  «դատաճիռը»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Վարդանյանին դատապարտել են 20 տարվա ազատազրկման։ Նա  «մեղադրվում է խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ծանր հանցագործությունների հոդվածներով»։

Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին և Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանին, Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար, գեներալ–մայոր Դավիթ Մանուկյանին, Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար (2015-2018) գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը և Արացախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին՝  ցմահ ազատազրկման, ինչպես նաև Արցախի քաղաքացիներՄելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը՝ 15 տարվա, Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա,  Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման,  Մադաթ Բաբայանը՝  19 տարվա ազատազրկման։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder