Սատու Կոիվուն նշանակվել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար
Քաղաքական
22:47 17/02/2026
Տարածաշրջան

Սատու Կոիվուն նշանակվել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար է նշանակվել Սատու Կոիվուն։ Նա Ֆինլանդիայի ոստիկանության ավագ սպա է՝ ազգային և միջազգային մակարդակներում ավելի քան 35 տարվա փորձով: Նա ձեռք է բերել միջազգային լայն փորձ՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ Պաղեստինյան տարածքներում, Ռուանդայում, Նամիբիայում և Կիպրոսում ՄԱԿ-ի և ԵՄ առաքելություններում: Մինչև ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվելը, նա աշխատել է Ֆինլանդիայի ազգային ոստիկանության խորհրդում՝ որպես մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար:

Դիտորդական առաքելության ղեկավարի պաշտոնում նրա նշանակելու որոշումը կայացվել է ԵՄ քաղաքական և անվտանգության կոմիտեների կողմից 2026 թվականի փետրվարի 17-ին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սատու Կոիվուն նշանակվել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար