Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ. ՔԿ-ն՝ Աջափնյակում փոխհրաձգության դեպքով
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը գրում է.
«Այսօր Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերի (սպանության փորձը), 155-րդ հոդվածի (սպանությունը), 297-րդ հոդվածի 3-րդ մասի (խուլիգանությունը) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով:
Կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»: